Բարի գալուստ ածխանկարների աշխարհ՝
ուր ձեր նկարները բացահայտում են իրենց խորաթափանց հմայքը և լավագույնս փոխանցում պահի խորհուրդը։
Ածխանկարը նորարական նանո տեխնոլոգիաների և դասական տպագրության միաձուլման արդյունք է, որի շնորհիվ ամենահամեստ լուսանկարը վերածվում է մնայուն արվեստի։
Անվանումից իսկ երևում է, որ խոսքը վերաբերվում է բացառապես սև/սպիտակ արտապատկերմանը, որի կիզակետում դրված է ոչ թե գունային բազմազանությունը, այլ պատմությունը, ակնթարթի խորհուրդը կամ ասելիքը։
Ածխանկարի շնորհիվ հարսանյաց հանդեսի, ծննդյան տոնի, մկրտության կամ հիշարժան այլ պահերի վառ հիշողությունները կպահպանվեն իրենց ողջ հմայքով երկար տարիներ շարունակ։
Կայքի «Տեղեկատու» բաժնում զետեղված են մանրամասն տվյալներ ածխանկարի մասին, ինչպես նաև ածխանկարի առավելությունների, որակական հատկանիշների և այլ օգտակար նյութերի վերաբերյալ։
Գալերիա
Ստորև ներկայացված օրինակները իրական տպագրված նկարների սքանավորված տարբերակներն են։
Իհարկե անհնար է շոշափելի որևէ նյութի հատկությունները լիարժեք փոխանցել թվային եղանակով։ Այդ պատճառով յուրաքանչյուր նկարի տակ կարճ ներկայացված են ուշադրության արժանի հատվածները։
Ցանկանում ենք նշել, որ նկարները սքանավորումից հետո թվային մշակման ենթարկված չեն։ Ժողովրդական լեզվով ասած՝ ֆոտոշոփ արված չեն։
Բաց ու մուգ երանգների սահուն անցումներ, չնայած մաշկի գերընդգծված կառուցվածքին։
Տպագրված է փայլատ ֆոտոթղթի վրա։
Դեմքի թեթև թուխ գույնը (30%-15% սպիտակ) տպագրված է համաչափ, առանց կետային «բացատների»։
Տպագրված է փայլատ ֆոտոթղթի վրա։
Խատուտիկի նուրբ սպիտակ մազիկները լղոզված չեն ու հստակ երևում են մուգ սև ֆոնի վրա։
Տպագրված է փայլատ ֆոտոթղթի վրա։
Մազերի հստակ վերարտադրում։ Աչքի ոսպնյակի արտաքին ու ներքին շերտերի տարածական ընդգծվածություն։
Տպագրված է փայլատ ֆոտոթղթի վրա։
Նկարի ձախ մասում իդեալական սև գույն։ Բնական նկարը այդ հատվածում ունի թավշյա մակերևույթ։ Տարածական ընկալում։
Տպագրված է BV275 ֆոտոթղթի վրա։ (25% բամբակ, 75% ալֆա-ցելյուլոզ)։
Մոխրագույն ածխի ցածր կենտրոնացման շնորհիվ, արծվի գլխի բաց երանգներով փետուրները վերարտադրված են սահուն անցումներով։
Տպագրված է 100% բամբակե ստվարաթղթի վրա։
Նկարված է հեռախոսով, ստանդարտ կարգավորումներով։
Տպագրված է 100% բամբակե կտավի վրա։
Ներքևի աջ հատվածում կա վնասված հատված, ուր նկատելի է հյուսվածքը։
Գնացուցակ
Մենք տպագրում ենք բացառապես եվրոպական արտադրության բարձրորակ թղթերի և կտավների վրա։
DS230 - Լուսանկարչական թուղթ, սպիտակ, հարթ, փայլատ, երկկողմ տպագրվող 230 գ/մ² |
|
|---|---|
| A5 (14,8 x 21,0 սմ), երկկողմ | 3200 ֏ |
| A4 (21,0 x 29,7 սմ) | 3200 ֏ |
| A4 (21,0 x 29,7 սմ), երկկողմ | 6200 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 6200 ֏ |
PM230 - Պրեմիում լուսանկարչական թուղթ, սպիտակ, հարթ, փայլատ, 230 գ/մ² |
|
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 3700 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 7200 ֏ |
| A3+ (32,9 x 48,3 սմ) | 7400 ֏ |
| A2+ (43,2 x 64,8 սմ) | 14200 ֏ |
| Ֆոտո 3/4 (30 x 40 սմ) | 7800 ֏ |
| Ֆոտո 4/6 (40 x 60 սմ) | 16200 ֏ |
BV275 - Թավշյա գեղարվեստական (Fine Art) թուղթ, սպիտակ, թեթևակի հյուսվածքային մակերեսով, փայլատ, 25% բամբակ, 75% ալֆա-ցելյուլոզ, թթվայնությունից զերծ, 275 գ/մ² |
|
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 4900 ֏ |
| A4+ (24,1 x 42,9 սմ) | 5100 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 10400 ֏ |
| A3+ (32,9 x 48,3 սմ) | 10800 ֏ |
SWS275 - Սաթե մակերեսով գեղարվեստական (Fine Art) թուղթ, ճերմակ, թույլ փայլով, 100% ալֆա-ցելյուլոզ, թթվայնությունից զերծ, 275 գ/մ² (սահմանափակ քանակ) |
|
|---|---|
| A4+ (24,1 x 42,9 սմ) | 5400 ֏ | A3+ (32,9 x 48,3 սմ) | 10800 ֏ |
LMPC240 - Դիմացկուն կտավ, ճերմակ, համաչափ հյուսվածքով, փայլատ, 100% պոլիեստեր, թթվայնությունից զերծ, 240 գ/մ² |
|
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 3900 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 7200 ֏ |
IR275 - Նուրբ մակերեսով թանգարանային կարգի գեղարվեստական (Fine Art) թուղթ, ճերմակ, փայլատ, 100% բամբակ, ISO-9706, 275 գ/մ² |
|
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 5100 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 9500 ֏ |
| A2 (42,0 x 59,4 սմ) | 18800 ֏ |
| A2+ (43,2 x 64,8 սմ) | 19300 ֏ |
| Ֆոտո 3/4 (30 x 40 սմ) | 10200 ֏ |
| Ֆոտո 3/4+ (33 x 43 սմ) | 10400 ֏ |
| Ֆոտո 4/6+ (43 x 63 սմ) | 21500 ֏ |
HCC430 - Թանգարանային կարգի գեղարվեստական (Fine Art) կտավ, ճերմակ, համաչափ հյուսվածքով, փայլատ, 100% բամբակ, ISO-9706, 430 գ/մ² |
|
|---|---|
| A4 (21,0 x 29,7 սմ) | 6200 ֏ |
| A3 (29,7 x 42,0 սմ) | 12400 ֏ |
| A3p2 (32,9 x 61,0 սմ) | 21700 ֏ |
| A2 (42,0 x 59,4 սմ) | 24700 ֏ |
| Ֆոտո 3/4 (30 x 40 սմ) | 13100 ֏ |
| Ֆոտո 4/6 (40 x 60 սմ) | 27000 ֏ |
Պատվերների ընդունում
Ածխանկար պատվիրելու համար անհրաժեշտ է․
-
Վերբեռնել (նախընտրելի) կամ կապի այլ եղանակով ուղղարկել մեզ նկարի թվային տարբերակը։
Վերբեռնված նկարները մեր համակարգում պահպանվում են առավելագույնը 72 ժամ։
-
Ընտրել թղթի կամ կտավի տեսակն ու չափսը (ֆորմատը)։
Եթե ձեր ընտրած ֆորմատը ավելի մեծ է, քան նկարի հաշվարկված իրական չափսերը, ապա այն կտպագրվի թղթի կենտրոնական մասում։
-
Փոխանցել գործարքի իրականացման և առաքման համար անհրաժեշտ տվյալները։
-
Վճարել ծառայության և առաքնման համար։
Ողջ գումարի նախավճարման դեպքում գործում է հավելյար զեղչ։
Նախքան պատվիրելը հորդորում ենք սեղմել այստեղ, ծանոթանալու համար նկարի թվային տարբերակի (ֆայլի) լավագույն տեխնիկական և տպագրության համար անպիտան հատկությունների վերաբերյալ կարճ տեղեկատվությանը։
Ստուգման համար վերբեռնեք նկարն այստեղ (Առավելագույնը 50 MB)
Ակտիվ վերբեռնելով նկարը, դուք տալիս եք ձեր համաձայնությունը, որ այն պահպանվի և մշակվի մեր համակարգում։
Նկարը վերբեռնման ավարտից հետո անցնում է տեխնիկական համապատասխանության ստուգում, որից հետո այն կցուցադրվի գունազերծ տարբերակով տեսողական նախնական ստուգման համար։
👉Կապ մեզ հետ
Ունե՞ք հարցեր կամ մեկնաբանություններ: Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Տեղեկություններ
ՍԵՎ ԱԿՆ ՍՊԸ
ՀՀ Երևան, Գուրգեն Մահարու 44
Հեռ․ +374 99 240408
Էլ․ փոստ info@sevakn.am
Հաշվեհամար․ Converse Bank, 1930097146124900
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ինչ է ածխանկարը և նրա առավելությունները։
- ISO-9706 կամ ինչպես ապահովել նկարի երկարակեցությունը։
- Գաղտնիության քաղաքականություն։
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
- Ինչպես պատվիրել
- Վճարումներ, զեղչեր և վերադարձ
- Առաքում
- Հաճախ տրվող հարցեր (FAQ)
- Մեր մասին
